Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ջիհադականների դեմ պայքարին միանում են պահեստային ոստիկանները


Նիսում դանակով ահաբեկչական հարձակում իրականացրած թունիսցի Բրահիմ Աուսաուին, լուսանկարը Թունիսում նրա ընտանիքի արխիվից է, 30 հոկտեմբերի, 2020թ.
Նիսում դանակով ահաբեկչական հարձակում իրականացրած թունիսցի Բրահիմ Աուսաուին, լուսանկարը Թունիսում նրա ընտանիքի արխիվից է, 30 հոկտեմբերի, 2020թ.

Ֆրանսիայի իշխանությունները 3.5 հազար պահեստային ոստիկանների են զորակոչել երեկ Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո:

Երեկ Նիսի կենտրոնում թունիսցի Բրահիմ Աուսաուին հարձակվել է եկեղեցի այցելած հավատացյալների վրա: Դանակով զինված ահաբեկիչը երեք անմեղ մարդ է սպանել, կան վիրավորներ: Նրան ձերբակալել են:

Դրանից մեկ ժամ անց մի տղամարդ Ավինյոնում փորձել է հարձակվել ոստիկանների վրա, սակայն ոչնչացվել է:

Երեկ նաև Սաւդյան Արաբիայում՝ Ջիդդայում, մի տեղացի փորձել է հարձակվել Ֆրանսիայի հյուպատոսարանի պահակի վրա, սակայն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն:

Փարիզում՝ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստը: Ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը նիստից հետո ասել է, որ իրավապահները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկելու մոլեռանդ իսլամիստների գրոհները կասեցնելու համար:

Մահմեդական պետություններում մեծ թվով մարդկանց զայրացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունը ջիհադականների ակտիվությունը զսպելու անհրաժեշտության մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, թե «Մակրոնը հոգեբույժի կարիք ունի», ինչից հետ Ֆրանսիան «խորհրդակցությունների նպատակով Անկարայից հետ է կանչել դեսպանին»:

XS
SM
MD
LG