Մատչելիության հղումներ

Գիշերը հրետակոծվել են Ասկերանի ու Մարտունու մի քանի գյուղեր, հայտնում է հայկական կողմը


Երեկ ու արդեն այսօր գիշերն ու առավոտյան Արցախի մայրաքաղաքում հարաբերական խաղաղ է: Ստեփանակերտը մեկ օր առաջ էր հրթիռակոծվել:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հրետակոծել է Մարտունու շրջանի մի քանի գյուղ ու Ասկերանի Ավետարանոց գյուղը: Վնասը միայն նյութական է:

«Գիշերվա ընթացքում Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներն են հրետակոծվել, ինչպես նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղն էլի հրետանիով հրետակոծվել է: Մարդկային կորուստներ չկան, կան ավերածություններ: Հիմնականում գյուղի տարածքն է հրետակոծվել», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Ադրբեջանական կողմը երեկ օրվա ընթացքում կրակահահերթի տակ է պահել Արցախի մյուս խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Մարտունին ու Մարտակերտը: Մարդկային կորուստներ չկան:

Բաքուն իր հերթին երեկ ևս պնդել էր, թե հայկական ուժերն են հարվածներ հասցնում ադրբեջանական բնակավայրերին։

XS
SM
MD
LG