Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում գիշերը հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Վաշինգտոնում նախատեսված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով:
ԱՄՆ պետական դեպարտամենտի փոխանցմամբ, Բայրամովի և Մնացականյանի հետ Փոմփեոյի հանդիպումներին ներկա կլինի ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր տեղակալ Սթիվեն Բիգանը և քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլը: