Մատչելիության հղումներ

Թուրքիան միակողմանիորեն երկարաձգում է Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզության ժամկետը


Թուրքիան ևս հինգ օրով երկարաձգել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկրաբանական հետազոտություններ իրականացնող «Օրուջ Ռեիս» նավի գործողությունների ժամկետը։ Այս մասին հաղորդում է թուրքական պաշտոնական Anadolu գործակալությունը։

Նախապես ենթադրվում էր, որ նավը Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում իրականացվող աշխատանքները կավարտի այսօր։ Պաշտոնական Անկարան այս որոշումը կայացրեց Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի ղեկավարների՝ երեկ Նիկոսիայում կայացած գագաթաժողովից մեկ օր անց։

Երեք երկրների ղեկավարների, համաժողովի ընթացքում խիստ քննադատության էին ենթարկել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը՝ կոչ անելով թուրքական իշխանություններին «հրաժարվել կայսերական պատրանքներից»։

XS
SM
MD
LG