Մատչելիության հղումներ

Հունաստանը ԵՄ պետություններին կոչ է անում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել


Հունաստանը դիմում է Եվրամիության (ԵՄ) անդամ մյուս պետություններին՝ կոչ անելով զերծ մնալ Թուրքիային ռազմական նշանակության սարքավորումներ և ապրանքներ վաճառելուց։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Հունական կառավարության ղեկավարն այս մասին հայտարարել է Նիկոսիայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։ Հունաստանի վարչապետը նաև կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիայի հետ միասնական մաքսային գոտու գործունեությունը։

«Առերեսվելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը՝ մենք խնդրում ենք եվրոպական պետություններին, որպեսզի նրանք Թուրքիային այլևս ռազմական նշանակության ապրանքներ և սարքավորումներ չվաճառեն։ Անթույլատրելի է, երբ խաղաղության հակված կողմը ինքն է փամփուշտներ մատակարարում ագրեսոր պետությանը՝ փամփուշտներ, որոնք կարող են օգտագործվել ԵՄ անդամ պետությունների դեմ», - հայտարարել է Միցոտակիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG