Մատչելիության հղումներ

Երկօրյա խաղաղությունից հետո այսօր կեսօրից Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է


Այսօր Ստեփանակերտում ժամը 4-ից հետո դարձյալ սկսվել է հրթիռակոծություն: Քաղաքի վրա մի քանի հրթիռներ են ընկել, թիրախավորվել է քաղաքացիական հաստատություն Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնագետներն արդեն ականազերծման աշխատանք են կատարել: Վերջին 2 օրերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ էին, մարդիկ այսօր նույնիսկ սկսել էին քիչ-քիչ դուրս գալ նկուղներից, սակայն կեսօրից հետո նորից քաղաքն անցավ արտակարգ ռեժիմի և ստորգետնյա կյանքի:

XS
SM
MD
LG