Մատչելիության հղումներ

Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբի կազմը պետք է փոխվի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկրների կազմը պետք է փոխվի։ Ալիևի պնդմամբ` հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերը պետք է ամրապնդվի, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է РБК հեռուստաընկերության հետ զրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրը:

«Եթե մենք ցանկանում ենք լուծել հակամարտությունը, ապա այն պետք է լուծվի նոր ձևաչափի շրջանակներում»,- ասել է Ալիևը: Ռուսաստանյան հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է մեծ դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Ալիևը պատասխանել է․ - «Անպայման, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան պետք է և կխաղա կարևոր դեր հակամարտության կարգավորման գործում։ Թե ինչ ձևով՝ իրավական կամ դե ֆակտո, սա արդեն տեխնիկական հարց է»:

Տասնամյակներ շարունակ գերտերությունները, ինչպես նաև միջազգային կառույցները պնդում են, որ խնդրի կարգավորմամբ զբավող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը:

XS
SM
MD
LG