Մատչելիության հղումներ

Մակրոնը Փաշինյանին և Ալիևին առաջարկել է բանակցությունները վերսկսելու «նոր մեթոդ»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, 28-ը սեպտեմբերի, 2020թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, 28-ը սեպտեմբերի, 2020թ.

Ֆրանսայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում առաջարկել է նոր մեթոդ` վերսկսելու Մինսկի խմբում բանակցությունները:

Ըստ Մակրոնի, այդ աշխատանքները կսկսվեն ուրբաթ երեկոյան՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան մեծացնում է միջնորդական ջանքերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Թե ինչի մասին է խոսքը, չի հաղորդվում:

Մակրոնը նաև կրկնել է հրադադար հաստատելու իր կոչը:

Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցի մասին հաղորդել է նաև պաշտոնական Երևանը: Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, սակայն, Մակրոնի առաջարկի մասին չի հիշատակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG