Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ իր կողմնակալ և ռազմատենչ վարքի համար, ասել է Հայաստանի վարչապետը ֆրանսիական «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում։
Անդրադառնալով ռազմական գործոցությունները դադարեցնելու՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների երեկվա կոչին, Նիկոլ Փաշինյանն ասել է․ - «Թուրքիան և Ադրբեջանն է, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը և այս պահին էլ հայերի են սպանում։ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության»։