Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է՝ իր երկիրը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն:
«Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան ղարաբաղյան հակամարտությունը», - հայտարարել է Իրանի պաշտոնյան:
Ավելի վաղ արևմտյան երեք հեղինակավոր լրատվականներ՝ Reuters-ը, The Guardian-ը և Times-ը, գրել էին, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում: Այդ մասին հեղինակավոր լրատվականներին ասել էին հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները:
Նրանք պատմել էին, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել, մեկն ասել է, թե ըստ իր տեղեկությունների՝ մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն ասել է` 700-1000:
Նման պնդումներ անում են նաև պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը։
Բաքուն և Անկարան այդ հայտարարությունները հերքում են։