Մատչելիության հղումներ

Ընդհարում Ծառուկյանի աջակիցների և ոստիկանության միջև, 2 անձ բերման ենթարկվեց


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության հարցով նիստը: Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Դատական նիստին զուգահեռ դատարանի շենքի բակում հավաքվել են Ծառուկյանի թիմակիցներն ու աջակիցները: Այստեղ բավականին լարվեց իրավիճակը, ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն սկսվեց, որը վերաճեց ընդհարման: Արդյունքում 2 քաղաքացի բերման ենթարկվեց:

Երևանի ոստիկանության հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը լրագրողներին փոխանցեց, որ հավաքի մասնակիցների մեջ եղել են անձինք, ովքեր դիմակ չեն կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG