Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է:
«Ես բացասական եմ գնահատում բանակցությունների ներկայիս վիճակը։ Բանակցություններ փաստացի չեն ընթանում։ Ես ասել եմ, որ մենք չենք մասնակցի բանակցություններին հանուն տեսանելիության: Դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, իսկ դա նշանակում է, որ մենք չենք ցանկանում միանալ Հայաստանի խորամանկ քաղաքականությանը»,- շաբաթ օրը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով` Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով «լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին»։ «Եթե նա [Հայաստանի վարչապետը] կարծում է, որ Ղարաբաղը Հայաստան է, չնայած ողջ աշխարհը հերքում է այդ անհեթեթությունը, այդ դեպքում ի՞նչ խաղաղ համաձայնագրի մասին կարելի է խոսել։ Այսինքն` դա քաղաքական սադրանք էր»,- նաև հայտարարել է Ալիևը: