Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործչին


Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովա, արխիվ
Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովա, արխիվ

Եվրամիությունը պահանջում է վերադարձնել Բելառուսում առևանգված ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը բելառուսական իշխանություններից պահանջել է Կոլեսնիկովային վերադարձնելը «առաջնահերթություն դարձնել, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ»:

«Բելառուսում քաղաքական դրդապատճառներով մարդկանց կամայական ձերբակալություններն ու առևանգումներն անընդունելի են», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ պահանջելով, որ Մինսկը «դադարեցնի ահաբեկել իր քաղաքացիներին և խախտել սեփական օրենքներն ու պարտավորությունները»:

Կոլեսնիկովայի համախոհները Բելառուսի իշխանություններին են մեղադրում նրա առևանգման մեջ: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության 7 անդամներից միայն 2-ն են մնում ազատության մեջ: Բելառուսի իրավապահ մարմինները հերքում են իրենց առնչությունը Կոլեսնիկովայի անհետացմանը:

Բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան երեկ առավոտյան Մինսկի կենտրոնում առևանգվել է անհայտ անձանց կողմից, այդ մասին հայտնել են տեղական անկախ լրատվական աղբյուրները։ Միջադեպի ականատեսները պատմել են, որ նրան մտցրել են միկրոավտոբուսի մեջ, որի վրա գրված էր «Կապ», և տարել անհայտ ուղղությամբ:

Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը չորրորդ շաբաթն անընդմեջ չեն մարում։ Նախօրեին շուրջ 100 հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ:

XS
SM
MD
LG