Մատչելիության հղումներ

Առևանգվել է Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Կոլեսնիկովան. ԶԼՄ-ներ


Մարիա Կոլեսնիկովան Մինսկում ցույցի ժամանակ, 6 սեպտեմբերի, 2020թ.
Մարիա Կոլեսնիկովան Մինսկում ցույցի ժամանակ, 6 սեպտեմբերի, 2020թ.

Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան այսօր առավոտյան Մինսկի կենտրոնում առևանգվել է անհայտ անձանց կողմից, այս մասին հայտնում են բելառուսական անկախ լրատվական աղբյուրները։ Նրա հեռախոսը անհասանելի է, իշխանությունները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցածը։

Միջադեպի ականատեսները պատմել են, որ նրան մտցրել են միկրոավտոբուսի մեջ, որի վրա գրված էր «Կապ» և տարել անհայտ ուղղությամբ:

Բելառուսում չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը չեն մարում։ Նախօրեին շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների հանդեպ:

XS
SM
MD
LG