Մատչելիության հղումներ

Մինսկում ձերբակալել են ընդդիմության համակարգող խորհրդի երկու անդամների


Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Օլգա Կովալկովա, արխիվ
Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Օլգա Կովալկովա, արխիվ

Երկուշաբթի օրը Մինսկում ձերբակալվել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Օլգա Կովալկովան և Սերգեյ Դիլևսկին: Նրանց մեղադրում են չարտոնված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու մեջ:

Իշխանության խաղաղ փոխանցման հարցով Ընդդիմության համակարգող խորհրդի դեմ ավելի վաղ բելառուսական իրավապահները քրեական գործ են հարուցել` «պետական իշխանության զավթման, ազգային անվտանգությանը վնաս պատճառելու փաստերով»։

Խորհրդին բացի քաղաքական գործիչներից, քաղաքացիական ակտիվիստներից, անդամակցում է նաև գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը:

XS
SM
MD
LG