Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարում է, թե իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, ինչպես նաև խուզարկություն իրականացրել կուսակցության նախագահության անդամներից մեկի տանը։
Հետապնդումների այս ալիքը սկսվել է հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած ցույցից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարան։
Այս գործի առնչությամբ արդեն ձերբակալվել են ընդդիմության մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ, նրանց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի տապալումից մինչև պետական գույքի ոչնչացում։ Թեև նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն, նախագահ Ալիևը կատարվածի ողջ մեղավորությունը դրել է ընդդիմության վրա։