Մատչելիության հղումներ

«Երևանն ինձ համար էստեղից է սկսվում». անիմատոր Նաիրա Մուրադյանի Ֆիրդուսը


Ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանը Ֆիրդուս թաղամասում ապրել է մինչև 5 տարեկանը, 1967 թվականին ընտանիքը տեղափոխվել է, սակայն այդ թաղամասում անցկացրած մանկության վառ հիշողությունների մի մասը տեղ է գտել «Ֆիրդուս» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմում։

Յուղաներկով նկարված այս ֆիլմի վրա աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի սկզբին՝ թաղամասի քանդման վերսկսումից կարճ ժամանակ առաջ։ «Երևանն ինձ համար էստեղից է սկսվում»,- ասում է Նաիրա Մուրադյանը և հիշում. տարիներ առաջ, երբ տարածքում դեռ հանրային գերակա շահ չէր ճանաչվել, այն իսկական հին երևանյան թաղամաս էր՝ զով այգիներով, պատշգամբներով, բակերում գտնվող ջրի աղբյուրներով, աղավնիներով ու բազմազգ հարևանությամբ...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG