Մատչելիության հղումներ

Մասսայական պետք է կրել դիմակներ, պնդում է ԱՆ պաշտոնյան


Հայաստանում չի մեղմվում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը: Դիմակ կրելը պարտադիր է նաև բացօթյա տարածքներում, սակայն հաճախ բողոքներ են հնչում այդ կապակցությամբ, քաղաքացիներն ասում են, որ դժվար են շնչում:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու Սամվել Հայրումյանը, ով ևս միանում է Կառավարության հորդորներին՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը և այս կերպ կոտրել վարակի շղթան:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Սամվել Հայրումյան. - Մենք ունենք բոլորս էլ ծանոթներ, ընկերներ, բարեկամներ արտերկրում, տարբեր երկրներում, որտեղ դեռևս երկու ամիս առաջ դիմակ կրելը պարտադիր էր, և նույն բաց տարածություններում, դրսերում, նույնիսկ ոչ մարդաշատ վայրերում պարտադիր էր և մեծ տուգանքներ կային: Եվ դրա արդյունքում՝ այդ երկրներում, արդեն լսում ենք, որ թիվը օրեցօր պակասում է, նույնիսկ հատուկ բաժանմունքները հիվանդանոցների փակվում են:

Ձեր նշած երկրներում, այո, եթե կառավարությունը որոշում է, որ պետք է դիմակ կրել, ժողովուրդը ավելի օրինապահ է, ավելի պարտաճանաչ է, կարիք չկա՝ բոլորը սկսեն ինքնուրույն վերլուծություններ անել, բոլորը մտնեն՝ ինտերնետով անորակ բազմաթիվ նյութեր գտնել և տարբեր հիմնավորումներ բերել, թե դիմակը այդքան արդյունավետ չէ:

Արդյունքում, որոշ մարդիկ ասում են՝ իրենք ալերգիա ունեն, որոշ մարդիկ ասում են՝ չեն կարում շնչեն, բայց իրականում հոգեբանական խնդիր է, և մենք բազմաթիվ պացիենտներ, որ գալիս են մեր մոտ, ասում են՝ շունչը կտրվում է, ասում ենք՝ չէ, պարտադրում ենք դիմակը կրել նորմալ, ոչ թե միայն բերանին, այլ նաև՝ քթին, և տեսնում ենք, որ որևէ անհանգստացնող, 10-15 րոպե հիվանդը գտնվում է մեր հետ կոնսուլտացիայի ընթացքում, և որևէ պրոբլեմ չենք տեսնում, ամենածանր սրտային հիվանդը հանգիստ, նորմալ շնչում է:

Այսինքն, մեծամասամբ դա հոգեբանական հարց է և ոչ թե իրապես առողջական խնդիր կարող է առաջացնել: Եվ իհարկե, ես ինքս կողմ եմ, որ մասսայական պետք է կրեն դիմակներ:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 14-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG