Մատչելիության հղումներ

Հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, ապաքինվել է 422 մարդ, մահացել՝ 6-ը


Երեկ հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:

Վարչապետը հայտնեց, որ արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, բուժվել է 442 քաղաքացի:

«Դառնացած եմ: Մարդիկ շարունակում են չպահպանել հակահամաճարակային կանոնները, ամենաբացահայտը դիմակի կրումն է: Ես սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, այստեղ պետք է մեր պրոբլեմը և մեր հանրային վարքագիծը՝ կա՛մ գերակշռող, կա՛մ նկատելի հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ: Ես այսօր տեսնում էի քայլող մարդկանց, քանի որ այցելել եմ նախորդ օրերին «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, երկու տեղերն էլ եղել եմ վերակենդանացման բաժնում, այսօր փողոցում մարդկանց էի տեսնում ու այնպիսի զգացողություն էր, թե այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք», - ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց՝ այսպես «մենք գնում ենք շատ-շատ վատ տեղ»:

«Սա շատ շրջադարձային պահ է մեր պետության համար, մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ, ինչը նշանակում է, որ մենք կջնջենք մեր գիտակցության մեջից պետականազրկության վերջին ինֆորմացիաները կամ ամբողջ ինֆորմացիան: Մեր պատմության մեջ առաջին անգամ ունենք հնարավորություն ստեղծել կարգ մեր կամքով, կարգ քաղաքացու կամքով, ոչ թե բռնությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 հազար 4 դեպք, ապաքինվել է 6 հազար 81 քաղաքացի, մահացել՝ 264-ը: Կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառներով մահացած քաղաքացիների թիվը 91 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 9 հազար 568 քաղաքացի:

Մինչ այս պահը ընդհանուր առմամբ արվել է 80 հազար 130 թեստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG