Մատչելիության հղումներ

Մինչև սեպտեմբեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը «քիչ հավանական է»


ԱՄՆ - Pfizer ընկերության լաբորատորիայում Covid-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում, Նյու Յորք, մայիս, 2020թ.
ԱՄՆ - Pfizer ընկերության լաբորատորիայում Covid-19-ի դեմ պատվաստանյութ են մշակում, Նյու Յորք, մայիս, 2020թ.

Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալության պատվաստանյութերի բաժնի ղեկավար Մարկո Կավալերին հայտարարել է, որ քիչ հավանական է մինչև սեպտեմբեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը:

Գործակալությունը վկայակոչում է իր տրամադրության տակ եղած՝ պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվող ավելի քան երեք տասնյակ գիտական կենտրոնների տեղեկատվությունը:

Կավալերիի խոսքով՝ այս պահին մշակվում են 115 դեղամիջոցներ կորոնավիրուսի ախտանշանների կամ դրա հետևանքների բուժման համար, որոշ դեղեր հնարավոր է հաստատվեն արդեն այս ամառ: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե որոնք են համարվում ամենահեռանկարային տարբերակները:

Անցած շաբաթներին աշխարհի առաջնորդներն ու միջազգային դոնորները մոտ 8 միլիարդ դոլար են հանգանակել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Եվրոպացի առաջնորդները պնդում են` իրենց նպատակն է ոչ միայն նպաստել պատվաստանյութի ստեղծմանը, այլև երաշխավորել, որ այն հասանելի դառնա յուրաքանչյուրի համար:

XS
SM
MD
LG