Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ում այս պահին փորձարկվում է նոր կորոնավիրուսի դեմ առնվազն ութ պատվաստամիջոց». համաճարակաբան


«ԱՄՆ-ում այս պահին փորձարկվում է նոր կորոնավիրուսի դեմ առնվազն ութ պատվաստամիջոց», - հայտարարել է երկրի թիվ մեկ համաճարակաբան, Համաճարակի դեմ պայքարի հարցով Սպիտակ տան օպերատիվ շտաբի անդամ Էնթոնի Ֆաուչին:

Այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսում` կորոնավիրուսին նվիրված լսումների ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյան պնդել է` մինչև այս տարեվերջ հստակ կդառնա` դրանք արդյունավետ են, թե ոչ: Ֆաուչին միաժամանակ նշել է, որ պատվաստանյութի մշակմամբ դեռ գործընթացը չի ավարտվում. հաջորդ փուլում անհրաժեշտ է անցնել զանգվածային արտադրության, ինչի համար ևս ամիսներ կպահանջվեն:

Մասնագետները փաստում են` այս տեմպերով հաջողության հասնելու դեպքում գիտնականները բեկում կարձանագրեն իմունիզացիայի պատմության մեջ. մինչ օրս աշխարհում գործածվող բոլոր պատվաստանյութերի համար տարիներ, եթե ոչ` տասնամյակներ են պահանջվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG