Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյանը հրավիրվել է ՀՔԾ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն


ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, արխիվ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, արխիվ

Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու նպատակով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր` ժամը 16։00-ին, հրավիրվել է ՀՔԾ։

«Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու»,- գրել է Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում և կից ներկայացրել ծանուցումը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

XS
SM
MD
LG