Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 146-ով՝ հասնելով 3 հազար 538-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 71-ով և հասել 1430-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 33 հազար 313 է:
Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 82 տարեկան կին էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նաև ասված է հաղորդագրությունում:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 47-ի, կորոնավիրուսով վարակված ևս 19 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 42 մարդ: