Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն


Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ: Այս մասին ի պատասխան «Ազատության» հարցմանը` հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Միքայել Մինասյանը օրերս տեսանյութով էր հանդես եկել, հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամ, դրանից հետո ազատ ապրել, չվերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավված Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Մեղադրանքները չի ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG