Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ասել է, որ պետք չէ հավատալ առասպելին, թե «կյանքը երկրում, իբր, բնականոն հունով է ընթանում»:
Նրա փոխանցմամբ, երկրում կան փակված հիմնարկներ, կան որոշակի սահմանափակումներ:
Սակայն ի տարբերություն եվրոպական երկրների մեծ մասի՝ Շվեդիան կորոնավիրուսի կապակցությամբ մեղմ մոտեցում է որդեգրել, կոշտ սահմանափակումներ չկան:
Ռեստորանները, վարսավիրանոցները, դպրոցները շարունակում են աշխատել: Բուհերն անցել է հեռավարման ռեժիմի:
Շվեդիան քաղաքացիներին հորդորում է խոհեմ լինել, պահպանել հիգիենայի կանոնները, թույլատրվում են հավաքներ և այլ հանրային միջոցառումներ՝ պայմանով, որ մասնակիցների թիվը չանցնի 50-ից:
«Կորոնայի հարցով Շվեդիայի ռազմավարությունը հիմա աշխարհի ուշադրության կենտրոնում է: Մենք ուրախ ենք, որ կարող ենք ներկայացնել մեր մոտեցումը և պատմել մեր փորձի մասին», - ասել է արտգործնախարար Անն Լինդեն:
Շվեդիայի իշխանությունները նշում են, որ բոլոր մարդիկ պետք է ողջամտության սահմաններում ձեռնարկեն վիրուսից պաշտպանվելու միջոցներ:
Միաժամանակ բժիշկները բնակիչներին հորդորում են խոհեմության հետ մեկտեղ նաև ակտիվ կյանք վարել, անպայման դուրս գալ տներից, մաքուր օդ շնչել, մարզանք անել, ինչն օգտակար է հատկապես տարեցների համար:
Շվեդիայում ապրիլի 16-ի դրությամբ ախտահարվել է մոտ 12,5 հազար մարդ, մահացել է առնվազն 1333 հիվանդ: