Ադրբեջանի իշխանությունները երեկ արգելափակել են ընդդիմադիր առաջնորդներից մեկի` Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի ինտերնետ կապն ու անջատել քաղաքային և բջջային հեռախոսները: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, քաղաքական գործիչը զրկվել է արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, երբ պատրաստվում էր համացանցով հարցազրույց տալ Իլհամ Ալիևին քննադատող լրատվամիջոցներից մեկին:
Ըստ Ժողճակատի, Քերիմլին գտնվում է տանը, հետաձգել է բոլոր զանգվածային միջոցառումները և պաշտոնապես հորդորել ադրբեջանցիներին պահպանել մեկուսացման կանոնները: Կառավարամետ լրատվամիջոցները, մինչդեռ, պնդում են, թե նա կոչ է արել քաղաքացիներին փողոց դուրս գալ:
Ավելի վաղ իրավապահները ձերբակալել էին կուսակցության մոտ մեկ տասնյակ ակտիվիստների, այդ թվում` Քերիմլիի օգնականին:
Իրավապաշտպաններն ու միջազգային կազմակերպությունները պնդում են` Ադրբեջանի նախագահն օգտագործում է համաճարակի դեմ պայքարը սեփական ընդդիմախոսներին լռեցնելու համար: