Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարն ԱՄՆ-ին երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ՀՀ-ին աջակցության համար


Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում առաջացած իրավիճակը:

XS
SM
MD
LG