Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացան ևս 50-ով. ընդհանուր թիվը հասավ 532-ի


Հայաստան - Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.
Հայաստան - Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.

Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 50-ով, հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակը:

«Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:

Այդպիսով, կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասավ 532-ի, փաստացի բուժում է ստանում 499 պացիենտ. վարակակիրներից 30-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Նիկողոսյանը հայտնում է, որ այսօրվա դրությամբ՝ ևս 2 հազար 533 թեստավորման արդյունքները բացասական են եղել:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակի կապակցությամբ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել է մեկամսյա արտակարգ դրություն, մարտի 24-ից ժամանակավորապես խստացվել են անձանց տեղաշարժի և մյուս սահմանափակումները:

XS
SM
MD
LG