Մատչելիության հղումներ

Վրաստանում չեղարկվեց երկաթուղային հաղորդակցությունը


Վրաստանում նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով չեղարկել են ներքին երկաթուղային հաղորդակցությունը:

Կառավարության խոսնակ Իրակլի Չիկովանին ասել է, որ արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը՝ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը: Եթե այն երկարաձգվի՝ մեխանիկորեն կերկարաձգվի նաև ներքին երկաթուղային հաղորդակցության չեղարկումը:

Վրաստանը մարտի 21-ին է արտակարգ դրություն հայտարարել: 3 միլիոն 700 հազար բնակչությամբ երկիրը բոլոր կողմերից փակել է ցամաքային սահմանները և օդային տարածքը:

Վրաստանում թույլատրվում են բնակիչների հավաքները մինչև 10-ը մարդկանց մասնակցությամբ: Օտարերկրացիների մուտքն արգելված է, կրթական հաստատությունները, ռեստորանները, մարզական ակումբները չեն գործում:

Աշխատում են միայն պարենի խանութները, դեղատները և բենզինի լցակայանները:

Վրաստանում մարտի 24-ին տեղական ժամանակով 12:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 61 դեպք, մահեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG