Մատչելիության հղումներ

Ավինյանը կոչ է արել խանութներում հատուկ ժամեր առանձնացնել տարեցների համար


Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել մթերային խանութներին, սուպերմարկետներին վաղվանից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին էլ հորդորել է այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի քաղաքացիների առողջությունը։

Այս մասին Ավինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 22-ին, Հայաստանում կորոնավիրուսի ևս 4 դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասել է 194-ի:

Երկրում մարտի 16-ից արտակարգ դրություն է հաստատված:

XS
SM
MD
LG