Մատչելիության հղումներ

Մարտի 22-ին կորոնավիրուսի 4 դեպք է հաստատվել, ընդհանուր` 194


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 194 է: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը: Բուժվածների թիվը երկուսն է:

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել էր, որ մարտի 22-ին դեպքերի թիվը ավելացել է ընդամենը 4-ով` հասնելով 194-ի:

Վարակվածների վերաբերյալ տվյալները Առողջապահության նախարարությունն արդեն թարմացնում է օրը մեկ անգամ՝ առավոտյան ժամը 10-ին։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն արձանագրվել է մարտի 17-ին, երբ հայտարարվեց 33 հաստատված դեպքի մասին։ Իսկ հաջորդող օրերին ավելի քիչ դեպքեր են արձանագրվել։

Մեկուսացման պահանջները խախտելու համար ազատազրկում կամ տուգանք սահմանելու նախագիծը մարտի 20-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց։

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։

XS
SM
MD
LG