Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի ևս 4 դեպք է գրանցվել, ընդհանուր թվով` 194. վարչապետ


Մարտի 2-ի երեկոյան դրությամբ կորոնավիրուսի 194 դեպք է հաստատվել Հայաստանում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դեպքերի թիվը ավելացել է 4-ով:

Նա նշեց, որ այդ դեպքերի 70-75 տոկոսը ճյուղավորված են այսպես ասած` Էջմիածնի և երևանյան արտադրամասի դեպքերից:

Հաստատված դեպքերի 78 տոկոսն ընդհանրապես չունի ջերմություն, վարչապետի տեղեկացմամբ` 37-38 աստիճան ջերմություն ունի 18 տոկոսը, 38-39` երեք տոկոսը, 39-ից բարձր` հիվանդների մեկ տոկոսը:

Նա նշեց, որ պացիենտներից 9 են 66-ից բարձր տարիքի, 3-ը` 70-ից բարձր, 80-ից բարձր ոչ մի հիվանդ չկա:

«Սա նշանակում է ամենասուր ռիսկային գոտուց հիվանդ չունենք, ունենք թոքաբորբով հիվանդ 14 մարդ, որոնցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, նրանց վիճակը նույնպես համարվում է կառավարելի», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, այս պահին մեծագույն խնդիրը ապահովելն է, որ կորոնավիրուսի արդյունքում չունենանք մահեր:

«Կարծում եմ` մեծ հաշվով այս իրավիճակից ավելի արդյունավետ ու ուժեղացված պիտի դուրս գան այն երկրները, որոնք կհասցնեն այս ժամկետում կայացնել երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ, որոնք պիտի ապահովեն երկրի հետագա տնտեսական ուժեղացումը: Մենք հենց այս ուղղությամբ ենք մտածում, մի շարք կարևոր որոշումներ արդեն իսկ կայացրել ենք, որոնք դե յուրե կկայացվեն առաջիկա շաբաթվա ընթացքում», - ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև տնտեսվարողների համար նախատեսված աջակցության մասին:

Նա շեշտեց նաև` հայաստանյան շուկաներում ապրանքների դեֆիցիտ չկա, ինքը տիկնոջ հետ երեկ եղել է մի շարք խանութներում և տեսել, որ բոլոր ապրանքներից էլ կա:

XS
SM
MD
LG