Մատչելիության հղումներ

Ադրբեջանում խիստ ռեժիմ կորոնավիրուսի կապակցությամբ


Ադրբեջան - Բաքուն պայքարում է կորոնավիրուսի դեմ, մարտ, 2020թ.
Ադրբեջան - Բաքուն պայքարում է կորոնավիրուսի դեմ, մարտ, 2020թ.

Ադրբեջանում խիստ ռեժիմ է սահմանվում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։

Այսօրվանից արգելվում է բոլոր ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք Բաքու, Սումգայիթ և Ապշերոնի շրջան: Բացառություն է արվում շտապօգնության մեքենաների, բեռնատարների, փրկարարների և ճանապարհային պատահարների վերացմամբ զբաղվող մեքենաների համար։ Այս կարգը կգործի մինչև մարտի 29-ը։

Չեղարկվում է երկաթուղային հաղորդակցությունը Բաքվի, Սումգայիթի և Ապշերոնի շրջանի և երկրի այլ տարածքների միջև։

Ադրբեջանում մարտի 19-ի պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակվել է 34 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք:

XS
SM
MD
LG