Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը Ադրբեջանում


Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է քաղաքացի՝ ծնված 1969 թվականին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ վարակակիրը վերադարձել է Իրանից, Ադրբեջանում նրա մոտ հայտնաբերվել է վարակը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Սա Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է: Այս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11-ն է: Հիվանդները հիմնականում վարակվել են հարևան Իրանում:

Ադրբեջանի իշխանությունները հինգշաբթի օրը որոշում են կայացրել ևս երկու շաբաթով երկարաձգել Իրանի հետ սահմանի փակ ռեժիմը:

XS
SM
MD
LG