Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի: Թբիլիսիի կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողներին շաբաթ օրն ասել է, թե հիվանդանոցում գտնվողներից 4-ը անչափահաս են` մինչև 14 տարեկան, նրանց վիճակը կայուն է:
«Բայց կոնկրետ տարիքը ես չեմ հայտնի»,- ասել է նա:
Վրաստանում կարանտինի մեջ ավելի քան 400 մարդ կա, ևս հինգ տասնյակը գտնվում են բժիշկների վերահսկողության տակ ստացիոնար բուժհաստատություններում: