Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում ավելացել է ևս 5-ով՝ հասնելով 30-ի: Այս մասին հաղորդում է երկրի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը։
Երկրում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ստեղծված կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ տվյալ պահին կարանտինում է 418 մարդ, 54-ը ստացիոնար վերահսկողության տակ է։
Հիշեցնենք, կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել է փետրվարի 26-ին։
Հայաստանը ու Վրաստանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են այսօր առավոտյան ժամը 8-ից սկսած տասն օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: