Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ արձանագրված կորոնավիրուսի 3 դեպքերից հետո, վարակվածության նոր դեպք չի արձանագրվել։
Ինչ վերաբերում է վարակված 3 անձանց, ապա նրանք հոսպիտալացվել են և այժմ գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին հիվանդասենյակներում։
Ըստ Նիկողոսյանի՝ հստակեցվում է այդ անձանց հետ շփված քաղաքացիների շրջանակը, քաղաքացիների մի մասը մեկուսացվում են, մյուս մասի նկատմամբ սահմանվում է տնային կարանտին։
Առայժմ պարզ չէ, թե որտեղ են գտնվում մեկուսացված քաղաքացիները։