Կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան: Այս մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ թռիչքի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:
«Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ», - գրել է Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ հայտնի դարձավ նաև, որ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի, ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: