Հայտնի են դառնում ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների ներկուսակցական պայքարի առաջատարները։
«Սուպերերեքշաբթիի» արդյունքներով՝ առաջին տեղում է Ջո Բայդենը, նրան հաջորդում է Բերնի Սանդերսը։
Բայդենի արձանագրած այս արդյունքը, ըստ վերլուծաբանների, անակնկալ էր։ Այս պահի դրությամբ ԱՄՆ նախկին փոխնախագահը հաղթանակ է տարել 14 նահանգներից 9-ում։ Սակայն կանխատեսումներ կան, որ վճռորոշ համարվող Կալիֆորնիայում և ևս երեք նահանգներում հաղթանակ կտանի նրա հիմնական մրցակից Բերնի Սանդերսը։
Ձայների հաշվարկը դեռ ընթացքի մեջ է։
Դեմոկրատների ներկուսակցական պայքարում հաղթողը կդառնա Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։