Մատչելիության հղումներ

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները


Իսրայել - Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան քվեարկում են ընտրություններում, Երուսաղեմ, 2-ը մարտի, 2020թ.
Իսրայել - Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան քվեարկում են ընտրություններում, Երուսաղեմ, 2-ը մարտի, 2020թ.

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները` երրորդը վերջին 11 ամիսների ընթացքում:

Հիմնական պայքարն ընթանում է գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության և Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Բենի Գանցի ղեկավարած կենտրոնամետ «Կախոլ-լավան» դաշինքի միջև։

«Մաարիվ» թերթի պատվերով անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ իշխող «Լիկուդ»-ը 120-տեղանոց խորհրդարանում այսօրվա քվեարկության արդյունքներով կարող է 35 մանդատ ստանալ, ընդդիմությունը` 34:

Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ծագեց, երբ նախորդ երկու ընտրությունների ընթացքում առավել թվով քվեներ ստացած ուժերից և ոչ մեկին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել:

XS
SM
MD
LG