Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ պետք է մի որոշակի ժամանակ վերցնել, հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք գարնանային արձակուրդները կտեղափոխենք մեկ շաբաթ առաջ», - ասաց նա` հավելելով, որ խուճապի պետք չէ մատնվել:
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը վաղը ևս նիստ է հրավիրելու:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: 32 անձ մեկուսացված է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: