Մատչելիության հղումներ

Կարեն Աբրահամյանն ազատվեց ԼՂ պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Ջալալ Հարությունյանը


Արցախի պաշտպանության բանակի արդեն նախկին հրամանատար Կարեն Աբրահամյան, արխիվ
Արցախի պաշտպանության բանակի արդեն նախկին հրամանատար Կարեն Աբրահամյան, արխիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Կարեն Աբրահամյանն ազատվել է պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Մեկ այլ հրամանագրով՝ այս պաշտոնում նշանակվել է Ջալալ Հարությունյանը՝ ազատվելով ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին մեկուկես ամիսների ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 13 զինծառայող է մահացել։

Նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ ստորագրել էր Ալեքսան Ալեքսանյանին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի և Արթուր Բաղդասարյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոններից ազատելու հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

XS
SM
MD
LG