Մատչելիության հղումներ

Նախագահը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ են մտքեր փոխանակել նախագահ Արմեն Սարգսյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին երեկ կայացած հանդիպման ժամանակ։

Մասնավորապես, հեռանկարային է համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն: Խոսվել է նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու երկրի նկատմամբ հետաքրքրության աճին, ասված է նախագահականի հաղորդագրությունում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Սահմանադրությունում փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի շուրջ:

XS
SM
MD
LG