Մատչելիության հղումներ

Ձևավորվեց «Ոչ»-ի շտաբ


Ռուբեն Մելիքյան, արխիվ
Ռուբեն Մելիքյան, արխիվ

Այսօր առավոտյան ձևավորվել է սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ»-ի շտաբ:

Երբ սպառվեց խորհրդարանական ուժերին տրված ժամանակը, «Ոչ»-ի արշավ սկսելու մասին հայտարարեց քաղաքացիական նախաձեռնությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել գործող իշխանությունների քննադատությամբ հայտնի մի խումբ իրավաբաններ։

Ցուցակը գլխավորում է Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ցուցակի առաջին տասնյակը, որտեղ տեղ են գտել նաև Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը և Արսեն Մկրտչյանը։

Սահմանադրությունում փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

XS
SM
MD
LG