Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ և քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱԺ-ի լրատվական ծառայությունից:
Նշենք, որ վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ քննարկվելու են ՍԴ-ին առնչվող նախագծերը: