Մատչելիության հղումներ

Բեռլինում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Բեռլինում անցկացվող Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում են ունեցել:

Պուտինն ասել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան երբեմն բարդ երկխոսություն են ունենում, սակայն գործնականում սովորել են փնտրել և գտնել կողմերի համար ընդունելի փոխզիջումներ, որը նա համարել է կառուցողական համագործակցության լավ օրինակ:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` նշելով, որ Պուտինն ու Էրդողանը միմյանց դիմել են «թանկագին ընկեր» բառերով:

Համաժողովին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրոպային կոչ էր արել աջակցել Թուրքիայի ռազմական ջանքերին Լիբիայում, եթե ցանկանում են այդ երկրում վերջ տալ հակամարտությանը:

XS
SM
MD
LG