Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 689 թեկնածու


Փետրվարի 9-ին նախատեսված Միլի մեջլիսի ընտրություններում առաջադրվելու մասին ավելի քան 2 հազար դիմումներից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 689-ի թեկնածությունը:

Ադրբեջանի օրենսդիր մարմինը կազմված է 125 տեղից:

Նախորդ գումարման խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները, անցած դեկտեմբերի 2-ին ընդունեց Միլի մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը:

Իշխող ուժը պնդում էր, թե գործող օրենսդիր մարմինը «խանգարում է երկրի նախագահի նախաձեռնած բարեփոխումներին»:

Խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով ձևավորված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը այս շաբաթ հայտարարել է, թե Ադրբեջանը չի հետևում եվրոպական կառույցների խորհուրդներին։

XS
SM
MD
LG