Մատչելիության հղումներ

Ամերիկյան պատժամիջոցները «որևէ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա»


Ամերիկյան պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա, հայտարարել է Ազգային Մեծ ժողովի խոսնակ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Շենթոփը:

Վերջինս պնդել է, թե Վաշինգտոնը վաղուց է պատժամիջոցներով խոսում այլ պետությունների հետ, սակայն գնալով դրանց ազդեցությունը նվազում է: «Ամերիկյան պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն թողնի Թուրքիայի վրա ո՛չ տնեսության, ո՛չ էլ պաշտպանության ոլորտում: Երբ նրանք հրաժարվեցին մեզ վաճառել «Patriot» համակարգերը, մենք գնեցինք ռուսական С-400-ները (S-400), ինչը վկայում է, որ Անկարան անկախ քաղաքականություն է վարում, և Նահանգները չի կարող ազդել մեր ծրագրերի վրա», - հայտարարել է թուրք պաշտոնյան:

Անցած շաբաթավերջին նախագահ Թրամփը ստորագրել էր 2020-ի պաշտպանության ոլորտի բյուջեն, որով արգելվում է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Օրինագիծը նաև արձանագրում է՝ Վաշինգտոնը կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու համար:

XS
SM
MD
LG