Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու բողոքը մերժվել է


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Բողոքի հիմքում դրվել է Հայաստանի պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 2018թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ «եթե նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապաված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված»:

Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը:

XS
SM
MD
LG