Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում շաբաթ օրը շարունակվել է ավելի քան 5 ժամ:
Բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիս չի անցկացվել: Լրագրողների մոտ է դուրս եկել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը և հայտնել, որ վիճելի մի շարք հարցեր հաջողվել է լուծել, մյուսները կքննարկվեն փորձագիտական մակարդակով:
Պուտինի ու Լուկաշենկոյի հաջորդ հանդիպումը անցկացվելու է դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկում են երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը:
Այսօր լրացավ միութենական պետություն ստեղծելու Ռուսաստանի և Բելառուսի միջև 1999 թվականին ստորագրված համաձայնագրի 20-ամյակը: Այդ կապակցությամբ Պուտինը ուղերձ է հղել Լուկաշենկոյին: